+374 43 150 150

Category: Նորություններ

Dec 27

ԲԱՍՎՈՅԱԺ 15-ԱՄՅԱԿ / ՊԱՐՈՒՄ ԵՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ

Dec 25

ՄԵՆՔ 15 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

Այս տարի լրացավ BUSVOYAGE ընկերության հիմնադրման 15 տարին: 2017թ. դեկտեմբերի 20-ին մեծ շուքով նշվեց ընկերության հոբելյանը: Միջոցառմանը ներկա էին 40 տուրիստական ընկերություններ, 70-ից ավել զբոսավարներ, BUSVOYAGE ընկերության հետ երկար տարիներ համագործակցող ընկերություններ, միջազգային կազմակերպություններ: Միջոցառումն անցավ բազմաթիվ անակնկալներով և հիշարժան պահերով, միջոցառման ընթացքում պատվոգրեր հանձնվեցին BUSVOYAGE ընկերության 2017թ. լավագույն աշխատակիցներին:

Dec 23

Հետևել երթուղուն

Այսուհետ մեր կայքի <<Հետևել երթուղուն>> բաժնում կարող եք օնլայն հետևել Երևան-Մոսկվա և Մոսկվա-Երևան ուղղություններով մեկնող ավտոբուսներին: Դուք առանց զանգ կատարելու քարտեզի վրա կարող եք տեսնել, թե ճանապարհի կոնկրետ որ հատված է հասել Ձեր հարազատը:

Aug 13

Լավագույն տրանսպորտային ընկերությունը Հայաստանում

Այս տարի կրկին աչքի ընկանք մեր բարձրակարգ սպասարկումով, որի համար Ձեր բոլորի կողմից գնահատվեցինք ու ճանաչվեցինք «Լավագույն տրանսպորտային ընկերությունը Հայաստանում»: Շնորհակալություն կազմակերպիչներին, ինչպես նաև կազմակերպություններին և զբոսավարներին՝ մեր օգտին քվեարկելու համար. Հարգանքներով՝ Բաս Վոյաժ

Aug 13

Կանգառի փոփոխություն

Այսուհետ Երևան-Մոսկվա ուղղության վերջնականգառը Մոսկվայում լինելու է Նովոյասենևսկիյ ավտոկայանը: Մոսկվա-Երևան ուղղության տոմսերը նույնպես կարող եք ձեռք բերել այնտեղից:

Jun 25

Ուղղությունների վերականգնում դեպի Վրաստանի քաղաքներ

Հուլիսի 1-ից մենք  վերսկսում ենք ուղևորությունները դեպի Վրաստանի ծովափնյա քաղաքներ: Ամեն օր ժամը 20:00-ին մեր հարմարավետ ավտոբուսները Մատենադարանի մոտ սպասելու են Ձեզ: Ինչպես միշտ գործում են զեղչեր և բոլոր հաճախորդներին տրվում են բոնուս-քարտեր: Շտապեք դարձնել Ձեր ամառն անմոռանալի:

Jan 31

Նոր ուղղություններ

BUSVOYAGE ընկերությունը վերականգնում է դեպի Մոսկվա և Վորոնեժ ուղղությունները, ինչպես նաև ավելանում են նոր ուղղություններ. Երևան-Սոչի Երևան-Տուապսե Երևան-Ջուբգա Երևան-Լազարևսկ Երևան-Գորյաչիյ Կլյուչ Մանրամասների համար զանգահարեք կամ գրեք մեզ: