Տուրի շրջանակներում առաջինը կայցելենք Չարենցի կամար /Արարատի կամար հուշարձան/: Այն գտնվում է 1500 մ բարձրության վրա: Կամարից տեսանելի է Արարատ լեռն իր ողջ հմայքով: Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից 2 տող՝

Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Այնուհետև կայցելենք Գառնու տաճար: Գառնիի ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է՝ կառուցված Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Ազատ գետի կիրճում եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մ երկարությամբ պարսպապատով։ Բացվող տեսարանն աննկարագրելի է: Հետո կայցելենք Քարերի սիմֆոնիա բնական հուշարձան, որն անվանում են նաև «Բազալտե երգեհոն»: Այն իրենից ներկայացնում է հնգանկյուն, վեցանկյուն բազալտե սյուներ /մոտ 50մ/, որոնք իրենց սիմետրիկությամբ նմանվում են ձեռակերտ հուշարձանի: Կիրճով հոսում է Ազատ գետը և ջրի աղմուկը համալրում է երգեհոնի պատկերը: Այնուհետև կուղևորվենք Գեղարդի վանական համալիր, որը կգերի Ձեզ իր գեղեցկությամբ, մոգությամբ և շքեղությամբ: Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ այն տեղում, որը նախաքրիստոնեական շրջանում սրբատեղի է եղել:

 

Սկիզբ – 09:00, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/

Տևողություն –   8  ժամ

Արժեք – 2400 դրամ

Արժեքը չի ներառում՝        Սնունդ

Մուտքավճար Գառնու տաճար – 1500 դրամ

Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150

ՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿ: Տուրեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով