Տուրի շրջանակներում կայցելենք Խոր Վիրապ վանական ամրոց, այն շքեղ է, մոգական, առեղծվածային: Գրիգոր Լուսավորչի անվան հետ կապված՝ եղել է և կա հանրահայտ ուխտատեղի: Այնուհետև կուղևորվենք Զանգակատուն գյուղ, որտեղ կայցելենք Պարույր Սևակի տուն-թանգարան, որը գտնվում է բանաստեղծի հայրենի տան կողքին: Թանգարանի նախասրահ-դահլիճում ցուցադրված են բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող ցուցանմուշներ՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, գրառումներ: Տուն-թանգարանի բակում, այգու կենտրոնում է գտնվում Պարույր Սևակի գերեզմանը։ Այնուհետև կշարունակենք դեպի Վայոց Ձորի Արենի գյուղ, որը հայտնի է իր բազմաբույր գինիներով: Եթե հավատանք բանավոր ավանդապատումին, ապա Արենին հիմնադրել են Նոյն ու նրա որդիները, ովքեր և այստեղ խաղողի 1-ին վազերն են տնկել։ Ցանկության դեպքում կարող ենք այցելել քարանձավների համալիր, որը գտնվում է Արփա գետի ափին, հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով: Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ: Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված բազմաթիվ գտածոներ՝ բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն։ 2007 թվականի պեղումների ընթացքում քարանձավից հայտնաբերվել են գինեգործությանը վերաբերող գտածոներ։ Ներկայումս այդ գինեգործական համալիրը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին: 2008 թվականի սեպտեմբերին պեղվել էր աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը: Այնուհետև կայցելենք Նորավանք վանական համալիր, որը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է՝ առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով՝ վեր խոյացող ժայռերով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դ. և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դ.։ Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց, միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։

 

Սկիզբ – 09:00, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/

Տևողություն –    12 ժամ

Արժեք – 2700 դրամ

Արժեքը չի ներառում՝      Սնունդ

Մուտքավճարներ՝

Պ. Սևակի տուն-թանգարան – 500 դրամ

Արենի քարանձավ-1000 դրամ

Արենի գինու համտես-600 դրամ

 

Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150

ՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿ: Տուրեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով