Տուրի շրջանակներում կայցելենք Խոր Վիրապ վանական ամրոց, այն շքեղ է, մոգական, առեղծվածային: Գրիգոր Լուսավորչի անվան հետ կապված՝ եղել է և կա հանրահայտ ուխտատեղի: Այնուհետև կշարունակենք դեպի Վայոց Ձորի Արենի գյուղ, որը հայտնի է իր բազմաբույր գինիներով: Եթե հավատանք բանավոր ավանդապատումին, ապա Արենին հիմնադրել են Նոյն ու նրա որդիները, ովքեր և այստեղ խաղողի 1-ին վազերն են տնկել։ Ցանկության դեպքում կարող ենք այցելել քարանձավների համալիր, որը գտնվում է Արփա գետի ափին, հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով: Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ: Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված բազմաթիվ գտածոներ՝ բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն։ 2007 թվականի պեղումների ընթացքում քարանձավից հայտնաբերվել են գինեգործությանը վերաբերող գտածոներ։ Ներկայումս այդ գինեգործական համալիրը համարվում է աշխարհում հնագույնը և թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին: 2008 թվականի սեպտեմբերին պեղվել էր աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը: Այնուհետև կայցելենք Նորավանք վանական համալիր, որը Հայաստանի միջնադարյան հոյակերտ հուշարձաններից մեկն է՝ առանձնանում է նաև իր բնական գեղատեսիլ միջավայրով՝ վեր խոյացող ժայռերով։ Վկայություններ կան, որ այստեղ սրբատեղի է եղել հնագույն ժամանակներից։ Վանքը հիմնադրվել է ավելի վաղ գոյություն ունեցած երկու եկեղեցիների տարածքում` 12-րդ դ. և կառուցապատվել հիմնականում 13-14-րդ դդ.։ Վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց, միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։ Նորավանքի մասին հայտնի է այս ավանդապատումը, ըստ որի`Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի միակ դստերը` Լուսիկին: Մոմիկի առջև դրվում է պայման` երեք տարում կառուցել երեք տաճար, որից հետո նոր միայն նրանք կպսակադրվեին: Նա պետք է ստեղծեր այնպիսի շինություն, որն անկրկնելի կլիներ հայոց աշխարհում: Երկարատև աշխատանքից հետո Մոմիկն ավարտում է շինարարությունը: Դեռ վերջին քարը գմբեթին չդրած` իշխանի հրամանով Սեպուհը հրում է նրան և վարպետը քարի հետ ընկնում է այնտեղ, ուր պետք է նրանք պսակադրվեին: Այդտեղ էլ նա կնքում է իր մահկանացուն և թաղվում: Սակայն վանքն անկրկնելի մնաց, ինչպես ասել էր իշխանը, որովհետև չկար նրա ստեղծողը, որ նորը կառուցեր, ուստի միշտ նոր էր մնալու և այդ պատճառով էլ վանքի անունը մնաց Նորավանք: Այնուհետև կուղևորվենք Ջերմուկ քաղաք, որը հայտի է իր առողջարաններով: Կայցելենք Ջեմուկի ջրվեժը, հանքային ջրերի աղբյուրները, ինչպես նաև Կեչուտի ջրամբար: Ցանկության դեպքում կարող եք հիանալ տեսարանով Ջերմուկի ճոպանուղուց, որի երկարությունը 1000 մ է, ամենաբարձր կետը՝ 2480մ:

 

 Սկիզբ – 09:00, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/

Տևողություն –   12  ժամ

Արժեք – 4000 դրամ

Արժեքը չի ներառում՝      Սնունդ

Մուտքավճարներ՝

Արենի քարանձավ-1000 դրամ

Գինու գործարան էքսկուրս, համտես — 600 դրամ

Ջերմուկ ճոպանուղի – 1500 դրամ

 

Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150

ՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿ: Տուրեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով