Առաջինը կայցելենք Հովհաննավանք, որը գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Քրիստոնեական կրոնի գլխավոր գործող անձանցից մեկին՝ Հովհաննես Մկրտչին: Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով։ Հովհաննավանքի բոլոր կառույցների թե դրսի, թե ներսի պատերին փորագրված են մոտ 100 տոհմաբանական /հատկապես Վաչուտյան իշխաններին վերաբերող/, շինարարական, նվիրատվական արձանագրություններ։ Այնուհետև ճանապարկը կշարունակենք 10կմ հեռու գտնվող Սաղմոսավանք: Այս վանքերը ևս գտնվում է Քասախ գետի կիրճում: Կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և իր իշխանական ընտանիքի կողմից։ Սաղմոսավանք բառի հիմքում սաղմոսն է՝ հոգևոր երգը: Աշխարհում միակ վանքն է, որ այստեղ հնչած սաղմոսների անունով Սաղմոսավանք է կոչվել: Եվ իսկապես, վանական այս համալիրը հրաշալի ակուստիկա ունի: Ավանդության համաձայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում Արագածի գագաթից նկատելով այս վայրը՝ գալիս է այստեղ և եկեղեցի է կառուցում:  Այնուհետև, նույն տեղում հոգևորականներ հավաքելով, նրանց սաղմոսներ է սովորեցրել: Սաղմոսավանքի վանական համալիրը միջնադարյան ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից է եղել: Այնուհետև կուղևորվենք Հարթագյուղ, որտեղ է գտնվում Սուրբ Հովհաննես մատուռը: Ժողովուրդն այն անվանում է նաև Ղալթախչի անունով, որը գյուղի նախկն անվանումն է: Գյուղը ծովի մակարդակից բարձր է 1730 մ: Գյուղի բնակիչների զբաղմունքն իր արտահայտությունն է գտել գյուղի թուրքերեն անվան մեջ. թամբի փայտե կմախքը պատրաստողները կոչվել են ղալթախչի։ Սուրբ Հովհաննես մատուռը Հարթագյուղի սրբատեղին է։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի բարձունքներից մեկի վրա։ Մատուռի նախնական, հին տեսքը չի պահպանվել։ Զորավոր Սուրբ Հովհաննես մատուռը երեք անգամ պայթեցվել և այրվել է կոմունիստական ռեժիմի օրոք և երեք անգամ վերականգնվել է գյուղացիների ջանքերով։ Վերջին անգամ վերաշինվել է 1958թ-ին։ Վերջին տարիներին՝ ուխտավորների կողմից, մատուռի շուրջը տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։


Սկիզբ
– 09:00, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/

Տևողություն –   9  ժամ

Արժեք – 3000 դրամ

Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150

ՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿ: Տուրեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով