Տուրի շրջանակներում կայցելենք Սաղմոսավանք, որը գտնվում է Քասախ գետի կիրճում: Այն կհմայի Ձեզ իր անզուգական տեսարանով և վանական կառույցով: Ցանկության դեպքում կշարունակենք ճանապարհը դեպի Հայոց այբուբենի հուշարձան, որը հայտնի է նաև ՙՏառերի պուրակ՚ անվամբ: Այն կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ: Այնտեղ կտեսնենք հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակներ և հայ մեծերի հուշարձաններ: Մինչ Լոռի բերդ հասնելը՝ կայցելենք նաև ՙՎերածնունդ՚ հուշահամալիր: Այն կառուցվել է 1974-1979թթ.-ին։ Կառույցը եռախորան է։ Առաջին խորանը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, երկրորդը՝ Բաշ Ապարանի հերոսներին, երրորդը՝ Մեծ հայրենական պատերազմի զոհերին։ Հակառակ կողմից հուշահամալիրը հիշեցնում է Արագած քառագագաթ լեռը՝ որպես ապարանցիների ուժի և տոկունության խորհրդանիշ։ Քիչ հեռվում գեներալ Դրաստամատ Կանայանի (Դրո) գերեզմանն է։ Նա է եղել Բաշ Ապարանի հայկական ուժերի հրամանատարը և նրա հրամանատարությամբ է երկու անգամ հաջողվել հետ մղել թուրքական բանակի զորքերին։ Գեներալ Դրոն մահացել է 1956թ-ին և հողին հանձնվել Բոստոնում։ Բայց 2000թ-ին նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան և վերահուղարկավորվել Ապարանի հուշահամալիրի մոտ։ Կայցելենք նաև գյուղ Ամրակից, որը անունը ստացել է Լոռու բերդին և Աշոտ Երկաթի ամրոցին մոտ գտնվելու շնորհիվ: Գյուղում է գտնվում Սբ. Նիկոլայ Հրաշագործի եկեղեցին: Այն կառուցվել է 1848թ.-ին, վերակառուցվել 1910-1914թթ., գործել է մինչև 1988թ.-ի ավերիչ երկրաշարժը: Այնուհետև ճանապարհը կշարունակենք դեպի միջնադարի ամրոց Լոռի բերդ, որը գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում: Բերդը հիմնադրել է Դավիթ Անհողինը 1005-1020թթ.: Այդ ժամանակ Լոռին եղել է Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք: Բերդն ընդգրկում է 35 հա տարածություն, գտնվում է ծովի մակարդակից 1490 մ բարձրությամբ սարահարթի վրա: Բերդի պարսպի լայնությունը հասել է մինչև 20 մ, բարձրությունը՝ 20-25 մ: Միջնաբերդի պարսպից 500 մ հս-արմ ձգվել է քաղաքի պարիսպը, որը գրեթե չի պահպանվել: Այնուհետև կայցելենք Ստեփանավանի դենդրոպարկ: Այն գտնվում է ծովի մակարդակից 1450մ բարձրության վրա: Այստեղ ներկայացվում են ավելի քան 500 բուսատեսակ:

Սկիզբ – 08:30, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/

Տևողություն –   12  ժամ

Արժեք – 3000 դրամ

Արժեքը չի ներառում՝        Սնունդ

Մուտքավճարներ՝

Լոռի բերդ – 700 դրամ

Դենդրոպարկ – 200 դրամ

Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150

ՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿ: Տուրեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով