Տուրի շրջանակներում կայցելենք Սևանա լճի թերակղզի՝ Սևան քաղաքից արևելք։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Գրիգոր Լուսավորիչն է հիմնել Սևանավանքի առաջին երկու եկեղեցիները` Սբ Հարությունը և Սբ Կարապետը (Սբ. Հովհաննես Մկրտչի անունով)։ Ինչպես վկայում է Սբ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված է Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր, իշխանուհի Մարիամի հետ։ Բազում ճգնություններից հետո երազում հրաման է ստանում եկեղեցի կառուցել տասներկու առաքյալների անունով, ու միաբանություն հաստատել. երազում, լճի վրայով նրա մոտ են գալիս տասներկու առաքյալները ու նշանակում եկեղեցու տեղը։ Ահա այդ երևումից ու աստվածային ազդեցությունից մղված` մեծ տիկին Մարիամը` Վասակ Սյունու կինը, գալիս է սուրբ Մաշտոցի մոտ, բազում թաղանձանքներով նրան համաձայնեցնում է, և ձեռնարկելով կառուցում են գեղեցկազարդ եկեղեցիները` մեկը սուրբ առաքյալների, մյուսը` Սուրբ Աստվածածնի անունով։ Այնուհետև կայցելենք Լաստվեր, որը գտնվում է գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում՝ Տավուշի մարզի Իջևանի շրջանի Ենոքավան գյուղից 3 կմ հեռավորության վրա, Խաչաղբյուր գետի երկայնքով դեպի ձորի ափերին տարածվում են անտառները: Այնտեղ բացվում է մի հիասքանչ տեսարան՝ այստեղ Խաչաղբյուր գետն են թափվում տեղանքի անբաժանելի մասը կազմող երկու գեղեցկագույն ջրվեժներ: Այնտեղ կտեսնենք փայտյա հեքիաթային տնակները, կտեսնենք նաև քարանձավները, որոնցից ամենամեծը կոչվում է Լաստիվեր Անապատ: Քարանձավը գտնվում է ձորի ուղղաձիգ լանջի վրա, և դրան հասնելն այնքան էլ դյուրին չէ: Դրա համար պետք է հաղթահարել դժվարամատչելի, քարափի եզրով անցնող արահետի ոլորանը: Հնում այստեղ բարձրանալու համար մարդիկ ստիպված են եղել մեկը մյուսի վրա շարված գերաններից աստիճան կառուցել, որը նման էր լաստի, և այդ իսկ պատճառով քարանձավը ստացավ «Լաստիվեր» անվանումը: Մեկ այլ վարկածով՝ այստեղ բարձրացել են պարանով կապված փայտե հարթակի՝ լաստի միջոցով: Նստելով այդ տախտակին՝ քարանձավ բարձրացողը բղավել է. «Լաստն՝ ի վեր», այսինքն՝ լաստը բարձրացրեք դեպի վեր: Վերևից լսելով հրահանգը ու տեսնելով, որ կանչողը յուրային է՝ քաշել են պարանը դեպի քարանձավի մուտքը: Քարանձավում 13-14-րդ դարերի մոնղոլական արշավանքների ժամանակ ապաստան է գտել տեղի բնակչությունը: Հետագայում այստեղ դարեր շարունակ իրենց աղոթքն են արել ճգնավորները, և այդ իսկ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով: Սենյակների պատերին բազմաթիվ հարթաքանդակներ կան, սակայն իր բացառիկությամբ առանձնանում է կանանց պատկերներով մի ազդեցիկ հարթաքանդակ: Կարծիք կա, որ այստեղ պատկերված է հարսանիքի տեսարան, բայց դա ընդամենը վարկած է: Քանդակի հեղինակն է քանդակագործ Բենիկ Պետրոսյանը, որը ստեղծել է այդ պատկերը 1970թվականներին:

Սկիզբ – 09:00, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/

Տևողություն –   10  ժամ

Արժեք – 3000 դրամ

Արժեքը չի ներառում՝  Սնունդ, Մուտքավճար Լաստիվեր_1000 դրամ

Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150

ՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿ: Տուրեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով