Տուրի շրջանակներում կայցելենք Սևանավանք՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիներ, որոնք գտնվում են Սևան թերակղզու վրա և հիմնադրվել է 305թ., երկու եկեղեցիները՝ 874թ.: Այնտեղից հոյակապ տեսարան է բացվում դեպի կապուտակ Սևան: Այնուհետև կուղևորվենք Դիլիջան: Դիլիջանի բնությունը գերում է տարվա ցանկացած եղանակի: Օդը դյութիչ է, կախարդական: Այնուհետև կայցելենք Հաղարծինի վանք, որը Դիլիջանից հեռու է 18 կմ: Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Ըստ առասպելի վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ է ճախրել գլխավոր եկեղեցու գմբեթի վրա, և դրանով իսկ այն հայտնի դարձել որպես խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է խաղ, իսկ «արծին» նշանակում է արծիվ): Այստեղից էլ առաջացել է Հաղարծին բառը:  Կայցելենք նաև միջնադարյան Հայաստանի կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից մեկը՝ Գոշավանքը, որը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այն հիմնադրվել է 13-րդ դարում Մխիթար Գոշի կողմից: Կայցելենք նաև Պարզ լիճ, որի ջուրն այնքան թափանցիկ է, որ արտացոլելով շրջապատող անտառը, ստանում է կանաչավուն երանգ:

 

Սկիզբ – 08:00, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/

Տևողություն –  12   ժամ

Արժեք – 2700 դրամ

Արժեքը չի ներառում՝        Սնունդ

 

Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150

ՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿ: Տուրեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով