Տուրի շրջանակներում կայցելենք Հայաստանի բնության պետական հուշարձան համարվող Շաքիի ջրվեժ: Փառահեղ տեսարան է երբ 15-17մ բարձրությունից գահավիժում է ջուրը: Այնուհետև կուղևորվենք Խնձորեսկ գյուղ, որը ծովի մակարդակից բարձր է 1580մ: «Խնձորեսկ» անունով կոչվում է և լեռնահովտում տարածվող հին գյուղատեղին, և նոր գյուղը, որ սփռված է նրանից վեր՝ ձախ կողմում ընկած սարահարթում։ Այստեղ է գտնվում Խնձորեսկի ճոճվող կամուրջը, որն իրար է կապում Հին և Նոր Խնձորեսկները, այնտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը: Կամրջի երկարությունը 160մ է, բարձրությունը՝ 63մ: Կայցելենք նաև Հալիձորի դիտակետ, որը հայտնի է նաև Հարսնաձորի դիտակետ անվանբ: Այն Զանգեզուրում կառուցված դիտանոցների շարքում երրորդն է։ Նկատելով թշնամուն՝ Կոռնիձորի դիտանոցն ահազանգ էր տալիս, որն ապա կրկնում էր Խոտ գյուղի, իսկ հետո ՝ Հարսնաձորի դիտանոցի զանգը, և վերջում արդեն Տաթևի վանքի զանգակատունը, որի ձայնը տարածվում էր 50 կմ շառավղով։ Խոտի զանգերը կործանելով՝ թշնամին խաթարեց հաղորդակցման այս շղթան։ Հարսնաձորի դիտանոցում առ այսօր պահպանվել է բոլորաշտարակը՝ կոչնակի զանգը հնում պահող իր շղթայով հանդերձ։ Այնուհետև կայցելենք Տաթևի վանքի ներքևում՝ Որոտան գետի 500 մետրանոց կիրճում գտնվող Հայաստանի բնության հրաշքներից մեկը՝ Սատանի կամուրջը: Այն ձևավորվել է հազարամյակների ընթացքում ջրի և քամու անդադար ազդեցությունից, որոնք հղկել և փորել են սառած լավային զանգվածները։ Բնական կամրջի լայնությունը 60 մետր է, երկարությունը՝ 30մ։ Կամրջից ոչ հեռու կարելի է ընկղմվել տաք աղբյուրների ջրում։ Առավել համարձակները կարող են իջնել մինչև գետը՝ հայացք նետելու աղբյուրներից ներքև ընկած խորհրդավոր անձավներին: Այնուհետև կայցելենք Տաթևի վանք, որի կառուցման աշխատանքները սկսվել են 895թ.: Այն հայ ճարտարապետության բացառիկ նմուշներից է, հնագույն հոգևոր կենտրոններից մեկը, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի ամենամեծ համալսարանը: Այնտեղ կտեսնեք՝ անառիկ ժայռերի վրա բարձրացող հզոր պարիսպներ,հնագույն ձիթհանը՝ աղացաքարերով, բացառիկ միջնադարյան կառույց ճոճվող գավազանը, եվրոպացի վարպետների հնագույն որմնանկարները:

Սկիզբ – 07:00, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/

Տևողություն –   16  ժամ

Արժեք – 5500 դրամ

Արժեքը չի ներառում՝ Սնունդ, Մուտքավճար

Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150

ՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿ: Տուրեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով