+374 43 150 150

Տեսարժան վայրեր

Հայաստանի տեսարժան վայրեր

Երևանի տեսարժան վայրեր

Վրաստանի տեսարժան վայրեր

Ռուսաստանի տեսարժան վայրեր

«Ցինցինատելա» զվարճանքների այգի

Այգին տեղակայված է Քոբուլեթիից քիչ հեռու՝ Ուրեկիի մոտ: Թարգմանաբար Ցինցինատելա նշանակում է «լուսատտիկ»: Այգին աշխատանքը սկսում է ուշ երեկոյան՝ մութն ընկնելուց հետո, և ամեն ինչ գտնվում է լույսերի և շարժման մեջ՝ ամբողջովին համապատասխանելով իր անվանմանը: Մեծ թե փոքր այստեղ կարող են գտնել իրենց հարմար ատրակցիոնը: Տարածքում շատ են նստարանները, որտեղ նստելով ժամերով կարելի է հիանալ …

Ամբերդ

Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Կառուցված լինելով բնականորեն լավ պաշտպանված բարձունքի վրա` Ամբերդը երկար ժամանակ ծառայել է որպես ռազմական կարևոր հենակետ: Աշխարհիկ նշանակություն ունեցող այս ամրոցի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 1026 թ. Վահրամ Պահլավունու կողմից կառուցված եկեղեցին:  

Անապա

Անապան համարվում է ամենահին քաղաք-առողջարանը: Հիմնադրվել է ավելի քան երկու հազար տարի առաջ, սակայն տուրիստական կենտրոն դարձել է 19-րդ դարից: Այսօր էլ Անապան հյուրընկալում է բազմաթիվ տուրիստների աշխարհի և Ռուսաստանի տարբեր ծայրերից: Անապայի ծովափը վաղուց է հայտնի որպես <<Ռուսաստանի ամենավառ արև>>:Անապայի ծովափի ամենահայտնի հուշարձանը Սպիտակ գլխարկի արձանն է, որի մոտ հարյուրավոր տուրիստներ նկարվում են՝ որպես …

Ապակյա կամուրջ

Մտկվարի գետի վրա գտնվող Խաղաղության ապակյա կամուրջը միմյանց է կապում  Հին և Նոր Թբիլիսիները: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաք: 156մ երկարությամբ ալիքաձև կամուրջը նախագծել է իտալացի ճարտարապետ Միշել դե Լյուչչին՝ ֆրանսիացի ինժեներ-լուսավորիչ Ֆիլիպ Մարտինոյի հետ համատեղ:

Արագած

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռն է (4095 մ): Քառագագաթ այս հսկան լեռնագնացների ամենասիրած լեռն է եւ ամեն տարի դեպի իր բարձունքներն է գրավում բազմաթիվ արկածասերների: Դեպի հարավային գագաթ տանող ճանապարհին լավագույն հանգրվանը Քարի լիճն է, որը գտնվում է 3250 մ բարձրության վրա: Առանձնապես դյութիչ տեսարան է բացվում ամենավերեւից: Մի կողմից ուրվագծվում են կանաչ հովիտները, կողքից …

Արցախ

Արցախը անկախ, ինքնիշխան և իրավական պետություն է Անդրկովկասում, որը պատմականորեն հայաբնակ է եղել: Մայրաքաղաքը Ստեփանակերտն է, իսկ մշակութային կենտրոնը՝ Շուշի բերդաքաղաքը: Իր աշխարհագրական և քաղաքական դիրքով կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ։ Արցախը իր գոյության ընթացքում եղել է բազմաթիվ ճակատամարտերի թատերաբեմ։ Արցախը հայության միջնաբերդն է, առանց որի Հայաստանի սիրտ հանդիսացող Արարատյան երկիրը անհնար կլիներ …

Batumi botanical garden

Բաթումիի բուսաբանական այգի

Բաթումիի բուսաբանական այգին աշխարհի ամենամեծ բուսաբանական այգիներից մեկն է, որտեղ հավաքված են բույսերի ամենագեղեցիկ և եզակի տեսակները: Հիմնադրվել է 1880թ ռուս գիտնական Անդրեյ Կրասնովի կողմից, իսկ այցելուների համար բաց է եղել 1912թ-ից սկսած: Այսօր 110 հեկտար տարածության վրա տեղակայված են բույսերի ավելի քան 5000 տեսակներ: Այս այգին ստեղծվել է Սեմիրամիդայի հայտնի այգու սկզբունքով և աստիճաններով …

Բաթումիի դելֆինարիում Делфинарий Батуми Batumi dolphinarium

Բաթումիի դելֆինարիում

Բաթումի քաղաքում Սև ծովի ափին է գտնվում Վրաստանի ամենահայտնի և Սովետական Միության առաջին դելֆինարիումը: Սկսած 1975թ-ից այստեղ են գալիս տուրիստներ Վրաստանի և աշխարհի տարբեր երկրներից՝ դիտելու շոու-ծրագիրը, այդ իսկ պատճառով տոմսերը հարկավոր է ձեռք բերել վաղ: Շոուն տեղի է ունենում ժամանակակից ջրային-ժամանցային համալիրում՝ բաց երկնքի տակ: Լողավազանը զարդարված է գեղեցիկ դեկորացիաներով, որոնք վայրի բնության տպավորություն …

Գառնի

Եռանկյունաձեւ հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական եւ հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ. թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով եւ նվիրվել է արեւի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր էլ տաճարի շրջակայքում կարելի …

Գեղարդ

Գառնիից 9 կմ հեռավորության վրա, Ազատ գետի ափին է գտնվում 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները եւ վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, իսկ հետագայում ստանում է Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով ըստ ավանդության հռոմեացի զինվորը …

Դոնի Ռոստով

Դոնի Ռոստովը Ռուսաստանի հարավի և Ռոստովի շրջանի ադմինիստրատիվ կենտրոնն է, հինգ ծովերի նավահանգիստ, մեծ արդյունաբերական, գիտական և մշակութային կենտրոն, տրանսպորտային կարևոր հանգույց: Քաղաքը հիմնադրվել է 1749թ. Դոն գետի աջ ափին՝ Եկատերինա Պետրովնայի հրամանով, երբ այստեղ կառուցվեց Տեմերնիցյան անցակետը: Ռոստովը հայտնի է իր տեսարժան վայրերով. Լիվենցովյան ամրոցը, որը հաճախ համեմատում են Տրոյայի հետ, Դոն գետի ափը, …

Երևան

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Այն Հռոմից մեծ է 29 տարով։ Վանի թագավորության ժամանակներում քաղաք  Երևանը (էրեբունին) հիմնադրվել է  մ.թ.ա. 782 թվականին։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է՝  Հայաստանի պատմության ընթացքում: Ներկայիս Երևանի`   որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես …

Զվարթնոց

Անձեռակերտ այս տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության եւ խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի (Հրեշտակների կացարան) վերականգնման մոդելը, շատ քչերը կարողացան այն ընդունել, քանի որ դժվար էր հավատալ, …

Էջմիածնի Մայր Տաճար

Երեւանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին եւ աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այն տեղում, որտեղ մատնանշել է Գրիգոր Լուսավորչի երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների …

Erebuni fortress

Էրեբունի ամրոց

Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ. թ. ա. 782 թ. ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-րդ դարում սկսվեցին բլրի պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երեւանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական …

Թբիլիսի

Թբիլիսին (հնում՝ Տփղիս, մինչև 1936-ը՝ Թիֆլիս) անունն ստացել է տարածքում բխող տաք (վրացերեն՝ թբիլի) ծծմբային աղբյուրներից: Թբիլիսիի՝ որպես մայրաքաղաքի պատմությունն սկսվում է 5-րդ դարից: Իր 1500-ամյա պատմության մեջ Թբիլիսին եղել է Կովկասում կարևոր մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոն: Թբիլիսին հայտնի է իր հին և նոր տեսարժան վայրերով. Նարիկալա ամրոց, Մցխեթա, ծծմբի բաղնիքներ, ապակյա կամուրջ, բուսաբանական …

Լաստիվեր

Տեղանքը թաքնված է սաղարթախիտ անտառի մեջ: Ժայռերի խորքից բխող գետը, սլացիկ ծառերը և ուղղաձիգ ժայռերը հեքիաթային են դարձնում տեղի բնությունը: Տեղի Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել բնակչությունը: Քարանձավը գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր …

Խնձորեսկ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում գնտվող Հին Խնձորեսկ կոչվող բնակավայրում մարդիկ ապրել են քարանձավներում ընդհուպ մինչև 1950-ական թվականները: Ասում են, որ վերջին քարանձավաբնակ մարդը լքել է իր «կացարանը» 1958թ.-ին: Այժմ այդ քարանձավներով հիանում են բազմաթիվ զբոսաշրջիկներ և զարմանում, թե մինչև ո՞ւր կարող էր հասնել մարդկային երևակայությունը: Սա այն վայրն է, որի մասին կարելի է ասել՝ մարդը բնությունը …

Խոր Վիրապ

Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.`շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի: Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում …

Ծաղկաձոր (“Ծաղիկների ձոր”)

Ծաղկաձոր քաղաքը (“Ծաղիկների ձոր”) համարվում է Հայաստանի ամենահայտնի եւ հյուրընկալ վայրերից մեկը: Սա մեր լեռնային երկրի փոքրիկ այն այնկյուններից է, ուր բնության գեղեցկությունն ի հայտ է գալիս իր ամբողջ բազմազանությամբ: Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում, Երեւանից 50 կմ դեպի հյուսիս, Տեղենիս սարի արեւմտյան լանջին, եւ շրջապատված է կուսական անտառներով ու ալպիական մարգագետիններով: Հետաքրքիր տուրերը դարձնում են …

Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդի բլրի բարձունքին վեր է խոյանում 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Կենտրոնում անմար կրակն է, որի շուրջը վեր են խոյանում 12 բազալտե սյուներ: Քիչ հեռու 44 մետր բարձրությամբ գրանիտե սյունն է, որը խորհրդանշում է հայերի հոգևոր վերածնունդը և ոգու ամրությունը: Ամեն տարի, ապրիլի 24-ին բազմաթիվ հայեր Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաեւ օտարերկրացիներ հավաքվում են …

Ծծմբի բաղնիքներ

Աբանոտուբանին յուրօրինակ թաղամաս է Թբիլիսիում՝ հայտնի ծծմբի բաղնիքներով: Այստեղ կարելի է տեսնել գրեթե գետնին հավասարված կոկիկ գմբեթներ, և, ամենակարևորը, սեփական մաշկի վրա փորձել բնական ծծմբի աղբյուրների օգտակար ազդեցությունը: Առաջին բաղնիքներն այստեղ ի հայտ են եկել 16-րդ դարում, իսկ քաղաքը, համաձայն լեգենդի, իր հիմնադրման համար պարտական է հենց այս աղբյուրներին:

Կասկադ

Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների աշխատանքները: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան՝ Երևանի համայնապատկերը, որտեղից Երևանն ասես ափի …

Красная пошадь

Կարմիր հրապարակ

Մոսկվայի Կարմիր հրապարակը սիրելի վայր է ոչ միայն մոսկվայաբնակների, այլև տուրիստների համար: Այն համարվում է Մոսկվայի խորհրդանիշը, նրա սիրտը: Կարմիր հրապարակը շատ բան կարող է պատմել Ռուսաստանի պատմության մասին: 1493թ Իվան 3-րդ-ի օրոք Կարմիր հրապարակի բոլոր փայտյա շինությունները քանդվեցին, որպեսզի հրդեհներ այլևս չլինեին: Հրապարակը անվանվել է Կարմիր, ինչը գեղեցկության խորհրդանիշն էր, իսկ 1917թ հեղափոխությունից հետո …

Краснодар

Կրասնոդար

Կրասնոդարը (հնում՝ Եկատերինոդար) Ռուսաստանի հարավի մեծագույն քաղաքներից է , տեղակայված է Կուբանի գետի ափին: Կրասնոդարն ունի ավելի քան երկու հարյուր տարվա պատմություն: Քաղաքը հայտնի է իր տեսարժան վայրերով: Հայտնվելով այնտեղ՝ անպայման պետք է այցելել քաղաքի ճարտարապետական հուշարձանները, որոնց թվին են դասվում ջրային աշտարակը, ֆիլհարմոնիայի շենքը: Կրասնոդարը հարուստ է նաև թեմատիկ վայրերով՝ երկաթուղու թանգարան, զինվորական թանգարան, …

Մոսկվա Կրեմլ

Կրեմլ

Կրեմլը ամրոց է Մոսկվայի կենտրոնում և Մոսկվայի հնագույն մասնիկն է, քաղաքի գլխավոր հասարակական-քաղաքական և պատմամշակութային համալիրը, ՌԴ նախագահի պաշտոնական նստավայրը: Կրեմլի առաջին շինությունները հիմնվել են դեռևս բրոնզեդարում: Կրեմլի ժամանակակից տեսքը ձևավորվել է 1485-1495թթ Իվան 3-րդ-ի նախաձեռնությամբ, ով քանդեց փայտե շինությունները՝ հրդեհներից խուսափելու համար: Այժմ Կրեմլի տարածքում գործում են հետևյալ կազմակերպությունները. ՌԴ նախագահի պաշտոնական աշխատասենյակը, պաշտոնական …

Հաղարծին

Հաղարծինի վանքը գտնվում է Տավուշի մարզի անտառներում և ներկայացնում է բնության և ճարտարապետության աննկարագրելի խառնուրդ: Այն հիմնադրվել է 10-11-րդ դարերում, թեեւ նոր եկեղեցիներ են ավելացվել է 12-13-րդ դարերում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սուրբ Աստվածածին (Սուրբ Աստուածածին), Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու այլ տնտեսական շենքերից: Սեղանատունը շնորհիվ իր հմուտ ճարտարապետական կազմի իրենից ներկայացնում է մեծ …

Հաղպատ

Սանահինից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցական այս համալիրն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմա-մշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում եւ ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը:  

Հանրապետության Հրապարակ

Քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական կառույցն է, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին: Հանրապետության հրապարակն ընդգրկում է մի քանի վարչական շենքեր: Գեղագիտական տեսքը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման: Այժմ ամռան ամիսներին հատկապես երեկոյան այստեղ կարելի է տեսնել …

Մատենադարան

Մաշտոցի պողոտայի հյուսիսային հատվածում է գտնվում հնագույն ձեռագրերով հարուստ գրադարաններից մեկը` Մատենադարանը: Այստեղ են հավաքված համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայկական մագաղաթներն ու իրենց բարձր կատարողական վարպետությամբ աչքի ընկնող հայ մանրանկարիչների գլուխգործոցները: Մատենադարանի գրապահոցներում են գտնվում նաեւ համաշխարհային անտիկ դասականների այնպիսի գործեր, որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ: Մատենադարանի շենքի բակում տեղադրված են հայ մշակույթի …

Մարզահամերգային համալիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրը Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։ Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։ Համալիրը հյուրընկալել է հանրահայտ արվեստագետներ Թոմաս Անդերսին, Միշել Լեգրանին, Դեմիս Ռուսոսին, Յան …

Մինվոդի

Հյուսիսային Կովկասի հենց սրտում, Սև և Կասպից ծովերից հավասարաչափ հեռավորության վրա է գտնվում այս յուրօրինակ տեղանքը՝ Մինվոդի քաղաքը: Ճանապարհորդները այն անվանել են <<Փոքր Շվեյցարիա>>, <<Քարերի կղզի>> և այլն: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ 20 միլիոն տարի առաջ, երբ տեղի ունեցան Էլբրուս լեռան հրաբխային ժայթքումները, ձևավորվեցին տասնյոթ սարեր և Մինվոդիի սարերը նույնպես այդ հրաբխային գործողությունների …

Մոսկվա

Մոսկվա

Մոսկվան Ռուսաստանի մայրաքաղաքն է : Գտնվում է Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում: Մոսկվայով է հոսում նույնանուն գետը: Մոսկվան արդյունաբերական, մշակութային, կրթական ու գիտական խոշոր կենտրոն է, երկրի եվրոպական մասի տրանսպորտային գլխավոր հանգույցը: Մոսկվան մեգապոլիս է բառիս բուն իմաստով: Այն աշխարհում առաջատար է բազմաթիվ ոլորտներում. Եվրոպայի ամենամեծ քաղաքն է, ունի ամենամեծ մետրոպոլիտենը աշխարհում: Ունի մետրոյի 182 կայարան, …

Narikala fortress

Նարիկալա ամրոց

Նարիկալա անառիկ ամրոցը կամ <<Թբիլիսիի սիրտն ու հոգին>> մայրաքաղաքի ամենահայտնի և ամենահին կոթողն է: Այն տեղակայված է Մտածմինդա բլրի վրա, որտեղից բացվում է քաղաքի հիասքանչ տեսարանը: Այս ամրոցի հիմնադրումը կապում են 4-րդ դարի հետ: 19-րդ դարում ամրոցի ստորին պարիսպները քանդեցին, իսկ 1827թ. երկրաշաշարժը ավիրեց ամրոցը և այն մինչև օրս չի վերանորոգվել:  

Նորավանք

Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանքային համալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից եւ իր ձեւերի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվատծածին կրկնահարկ եկեղեցուց:  

Պարզ լիճ

Պարզ լիճը Դիլիջան քաղաքից ոչ հեռու գտնվող աղբյուրներից սկսվող, հոսք ունեցող լիճ է : Այն ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Շրջապատված է անտառներով։ Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երանագով: Մոտակայքում սաղարթախիտ անտառն է, որի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը: Ըստ լեգենդի, նորապսակների մի զույգ է խեղդվել այս լճում: Դարձել է ավանդույթ`բոլոր նորապսակները պսակադրման օրը …

Petra fortress

Պետրայի ամրոց

Պետրայի ամրոցը, որը նաև հայտնի է որպես Պետրա-Ցիխե կամ Պետրա-Ցիխիսձիրի, պատմա-հնագիտական համալիր է, որը ներառում է միջնաբերդը և հին բնակավայրերը: Հնագետները ամրոցի տարբեր հատվածներ վերագրում են տարբեր դարերի՝ սկսած բրոնզեդարից մինչև ուշ միջնադար: 4-րդ դարում այստեղ բերդաքաղաք է հիմնադրել բյուզանդական կայսր Հուստինիանոսը և կառուցել է տաճար: Ամրոցը ռազմավարական նշանակություն է ունեցել Սև ծովի արևելյան շրջանները …

Ջերմուկ

Ջերմուկը առողջարանային քաղաք է Հայաստանի Վայոց Ձորի մարզում՝ Երևանից 173կմ հեռավորության վրա: Ջերմուկում շուրջ 70 մետր բարձրությունից Արփայի կիրճն է գահավիժում ջրվեժը, որ թափված վարսեր է հիշեցնում. ժողովուրդը ջրվեժն անվանել է «Ջրահարսի վարսեր»: Ջերմուկի ջրի զորության մասին լեգենդներ են հյուսվել: Կա մի լեգենդ, որի համաձայն, շատ վաղուց, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, Ջերմուկի …

Սանահին

Սանահինի վանքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին` Լոռու կանաչապատ անկյուններից մեկում: Ճարտարապետական այս բարդ համակառույցը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, գրադարան-մատենադարանից, դպրանոցից: Առանձին հիացմունք է առաջացնում Սբ. Աստվածածին եւ Ամենափրկիչ եկեղեցիներն իրար կապող ճեմարանի շենքը, որն ի սկզբանե եղել է ճարտարապետների հմուտ հնարքը, որով նրանք այս երկու եկեղեցիներին հաղորդել են բարձր սեյսմակայունություն:  

Սևան

Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սեւանը Կովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը եւ բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում: Չքնաղ տեսարան է բացվում …

Սոչի

Սոչին Սև ծովի ափին գտնվող գլխավոր հանգստավայրն է, Ռուսաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, ուր տարեկան այցելում են միլիոնավոր տուրիստներ: Քաղաքն ունի շատ հին պատմություն՝ սկսած անտիկ շրջանից. դրա մասին են վկայում տարածքի հնագիտական պեղումները: Քաղաքը երեք կողմերից շրջապատված է սարերով, որոնք պաշտպանում են սառը քամիներից և պահպանում են ջերմությունը: Իսկ մյուս կողմում Սև ծովն է, որը, …

Տաթև

Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթեւի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգեւոր կենտրոն լինելուց, Տաթեւը եղել է նաեւ Սյունաց թագավորության քաղաքական կարեւոր հենակետ: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը եւ անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին …

Քոբուլեթի

Քոբուլեթիի ծովափը գտնվում է Սև ծովի ափին: Երկարությունը 10կմ-ից ավելի է: Այս ծովափի գլխավոր առանձնահատկությունը փոքր խճաքարերն են: Սակայն դրանք ամբողջ ափի երկայնքով հանդիպում են տարբեր չափերի՝ ամենափոքրից մինչև ձվի մեծության: Ծովափի մյուս առանձնահատկությունը հայելանման պարզ ջուրն է: Մերձարևադարձային կլիման, որը Քոբուլեթիում համարում են բուժիչ, գրավում է ինչպես սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց, այնպես էլ արկածասեր …

Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանն է: Շենքի կառուցումը սկսվել է 1926թ: Այն պետք է կառուցվեր 1200 հանդիսատեսի համար, ունենար համերգային սրահ, լսարաններ, գրադարան ընթերացարանով, ցուցասրահներ, խմբային պարապունքների սենյակներ, բուֆետ։ 1939 թվին Ձմեռային դահլիճի շինարարությունն ավարտվում է, այն հանձնվում է շահագործման։ Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։