+374 43 150 150

Վերադառնալ > Տեսարժան վայրեր

Մոսկվա

ՄոսկվաՄոսկվան Ռուսաստանի մայրաքաղաքն է : Գտնվում է Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում: Մոսկվայով է հոսում նույնանուն գետը:
Մոսկվան արդյունաբերական, մշակութային, կրթական ու գիտական խոշոր կենտրոն է, երկրի եվրոպական մասի տրանսպորտային գլխավոր հանգույցը:
Մոսկվան մեգապոլիս է բառիս բուն իմաստով: Այն աշխարհում առաջատար է բազմաթիվ ոլորտներում. Եվրոպայի ամենամեծ քաղաքն է, ունի ամենամեծ մետրոպոլիտենը աշխարհում: Ունի մետրոյի 182 կայարան, որոնք առանձնանում են իրենց շքեղությամբ: Մոսկվայի պետական գրադարանը իր մեծությամբ երկրորդն է աշխարհում՝ Ամերիկայի Կոնգրեսի գրադարանից հետո: Այս շարքը կարելի է թվարկել անվերջ…
Մոսկվան հայտնի է իր տեսարժան վայրերով՝ Կարմիր հրապարակ, Կրեմլ, անթիվ ու անհամար թատրոններ, այգներ և այլն: