+374 43 150 150

Վերադառնալ > Տեսարժան վայրեր

Կարմիր հրապարակ

Կարմիր հրապարակՄոսկվայի Կարմիր հրապարակը սիրելի վայր է ոչ միայն մոսկվայաբնակների, այլև տուրիստների համար: Այն համարվում է Մոսկվայի խորհրդանիշը, նրա սիրտը: Կարմիր հրապարակը շատ բան կարող է պատմել Ռուսաստանի պատմության մասին:
1493թ Իվան 3-րդ-ի օրոք Կարմիր հրապարակի բոլոր փայտյա շինությունները քանդվեցին, որպեսզի հրդեհներ այլևս չլինեին: Հրապարակը անվանվել է Կարմիր, ինչը գեղեցկության խորհրդանիշն էր, իսկ 1917թ հեղափոխությունից հետո Կարմիր անվանումը կապվեց <<կարմիր>> հեղափոխականների հաղթանակի հետ: Կարմիր հրապարակը և Կրեմլը համարվեցին հեղափոխության խորհրդանիշներ: Լենինի մահից հետո 1924թ. Կարմիր հրապարակում կառուցվեց նրա դամբարանը:
1918թ-ից այստեղ սկսեցին անցկացվել աշխատավորների շքերթներ և ներկայացումներ: 1941թ-ին զինվորները այստեղից են մեկնել պատերազմ և 1945թ-ի մայիսի 9-ին այստեղ է տեղի ունեցել Հաղթանակի Շքերթը: