+374 43 150 150

Վերադառնալ > Տեսարժան վայրեր

Սևան

ՍևանՀայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սեւանը Կովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը եւ բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:

Չքնաղ տեսարան է բացվում Սեւանա լճի հյուսիս-արեւմտյան մասում, ուր լճի հայելանման մակերեւույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սեւանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտ ֆոնի վրա գծագրվող Սբ. Առաքելոց եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում :