+374 43 150 150

Վերադառնալ > Տեսարժան վայրեր

Ծիծեռնակաբերդ

ԾիծեռնակաբերդԾիծեռնակաբերդի բլրի բարձունքին վեր է խոյանում 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Կենտրոնում անմար կրակն է, որի շուրջը վեր են խոյանում 12 բազալտե սյուներ: Քիչ հեռու 44 մետր բարձրությամբ գրանիտե սյունն է, որը խորհրդանշում է հայերի հոգևոր վերածնունդը և ոգու ամրությունը: Ամեն տարի, ապրիլի 24-ին բազմաթիվ հայեր Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաեւ օտարերկրացիներ հավաքվում են այստեղ` լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Հուշահամալիրի անբաժանելի մասն է Ցեղասպանության թանգարանը, որում պահպանվում են հայերի ցեղասպանությանը վերաբերվող բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր, նկարներ, ինչպես նաև ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ՝ աշխարհի տարբեր կազմակերպությունների կողմից: