+374 43 150 150

Վերադառնալ > Տեսարժան վայրեր

Զվարթնոց

ԶվարթնոցԱնձեռակերտ այս տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության եւ խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի (Հրեշտակների կացարան) վերականգնման մոդելը, շատ քչերը կարողացան այն ընդունել, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: