Տուրը կսկսենք այցելությամբ Մուղնի գյուղ, որտեղ գտնվում է Սուրբ Գևորգ վանքը: Վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ Դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին: Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է։ Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սուրբ Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները։ Սեպտեմբեր ամսվա վերջին շաբաթ օրը համարվում է Մուղնու Սուրբ Գևորգ վանքի ուխտի օր։ Այնուհետև կուղևորվենք գյուղ Աղձք, որը բարձր է ծովի մակարդակից 1250մ: Այստեղ է գտնվում Արշակունիների դամբարանը, որի հարևանությամբ եղել է եկեղեցի, որն այժմ ավերակ է, որը դարձել է գյուղացիների համար սրբատեղի: Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի միջնադարյան նախկին բերդաքաղաք, ամրոց Ամբերդ: Կառուցվել է 11-13-րդ դարերում: Ծովի մակարդակից բարձր է 2300մ: Ամբերդ անունը բացատրվում է որպես ամպի բարձրության, կից բերդ: Այնուհետև կուղևորվենք Բյուրական գյուղ, որտեղ կտեսնենք 10-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին, 7-րդ դարում կերտված Արտավազիկ և 1026 թվականի Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Այստեղ է գտնվում նաև ՙԲյուրականի աստղադիտարան՚ համալիրը:
Սկիզբ – 09:00, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/
Տևողություն – 12 ժամ
Արժեք – 2800 դրամ
Արժեքը չի ներառում՝
Սնունդ,
Մուտքավճարներ՝ Ամբերդ – 700 դրամ
Բյուրական աստղադիտարան -1400 դրամ
Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150