Տուրը կսկսենք այցելությամբ Ծաղկաձոր, որտեղ կայցելենք Կեչառիս վանական համալիրը: որտեղ կայցելենք Կեչառիս վանական համալիր, ցանկության դեպքում կարող ենք այցելել նաև ճոպանուղի: Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց։ Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում։ Այդպես էլ արվում է։ Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ։ Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր։ Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն։ Կառուցվում է Կեչառիսի վանքը։ Ցանկության դեպքում կարող եք այցելել նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարան և ճոպանուղի: Այնուհետև կուղևորվենք Սևանա լճի թերակղզի՝ Սևան քաղաքից արևելք։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Գրիգոր Լուսավորիչն է հիմնել Սևանավանքի առաջին երկու եկեղեցիները` Սբ Հարությունը և Սբ Կարապետը (Սբ. Հովհաննես Մկրտչի անունով)։ Ինչպես վկայում է Սբ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված է Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր, իշխանուհի Մարիամի հետ։  Բազում ճգնություններից հետո երազում հրաման է ստանում եկեղեցի կառուցել տասներկու առաքյալների անունով, ու միաբանություն հաստատել. երազում, լճի վրայով նրա մոտ են գալիս տասներկու առաքյալները ու նշանակում եկեղեցու տեղը։ Ահա այդ երևումից ու աստվածային ազդեցությունից մղված` մեծ տիկին Մարիամը` Վասակ Սյունու կինը, գալիս է սուրբ Մաշտոցի մոտ, բազում թաղանձանքներով նրան համաձայնեցնում է, և ձեռնարկելով կառուցում են գեղեցկազարդ եկեղեցիները` մեկը սուրբ առաքյալների, մյուսը` Սուրբ Աստվածածնի անունով։ Այնուհետև ճանապարհը կշարունակենք դեպի Հայրավանք, որի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։ 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։ Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են։ Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։ Այնուհետև կշարունակենք ճանապարհո դեպի ՙխաչքարերի անտառ՚  Նորատուս, որը հայտնի է իր գերեզմանատնով։ Որտեղ կան բազմաթիվ 9-17(18) դդ. թվագրվող խաչքարեր։ Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, հարավարևելյան եզրին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դարի վերջին։ Ճարտարապետական հորինվածքով այն «գմբեթավոր սրահ» տիպի կառույց է, 7-րդ դարի շինությունների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։

Սկիզբ – 09:00, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/

Տևողություն –  10   ժամ

Արժեք – 2600 դրամ

Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150

ՆՅՈՒԹԻ ՏԵՍԱԿ: Տուրեր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով