Մտկվարի գետի վրա գտնվող Խաղաղության ապակյա կամուրջը միմյանց է կապում Հին և Նոր Թբիլիսիները: Այստեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաք: 156մ երկարությամբ ալիքաձև կամուրջը նախագծել է իտալացի ճարտարապետ Միշել դե Լյուչչին՝ ֆրանսիացի ինժեներ-լուսավորիչ Ֆիլիպ Մարտինոյի հետ համատեղ: