Զվարթնոցի տաճար, Էջմիածին, Սարդարապատ

Տուրի շրջանակներում կայցելենք հայկական վաղ միջնադարյան ճարտարապետական հուշարձան Զվարթնոց: Տաճարը, որ միջնադարի պատմիչները Զվարթնոց կամ Սուրբ Գրիգոր անվամբ են հիշատակում, կառուցվել է այն վայրում` ուր պատմիչների հավաստմամբ, Գրիգոր Լուսավորիչը հանդիպել է Հայոց Տրդատ թագավորին։ Այս հանդիպման ժամանակ էլ արքան քրիստոնեություն է ընդունել։ Նույն այդ ժամանակ էլ` 301 թ.-ին Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։ Տաճարը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին: Զվարթնոցի տաճարը եզակի ճարտարապետական կառույց է. այն իր ժամանակաշրջանի ամենաբարձր կառույցներից էր (45-49 մ)։ Հետագայում, երբ Զվարթնոցի տաճարում ամփոփվեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից, տաճարը ստացավ Սուրբ Գրիգոր անունը։ Զվարթնոցը Էջմիածնի Մայր տաճարի և եկեղեցիների (Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ) հետ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Այնուհետև կուղևորվենք Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր կառույց՝ Էջմիածին Մայր տաճար, որը հիմնադրվել է 303թ.: Կայցելենք նաև Սբ. Գայանե վանք, Սբ. Շողակաթ եկեղեցի և Սբ. Հռիփսիմե վանք: Այնուհետև կշարունակենք տուրը դեպի հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան և հուշահամալիր Սարդարապատ:
Սկիզբ – 09:00, Մաշտոց 49 /Մատենադարանի դիմաց/
Տևողություն – 9 ժամ
Արժեք – 2400 դրամ
Արժեքը չի ներառում՝ Սնունդ
Մուտքավճար թանգարան – 700 դրամ
Ամրագրման և հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝
☎️+374 10 54 10 07
📞+374 94 54 10 07
📞+374 91 150 150
0 комментариев