ԲԱՍՎՈՅԱԺ

Bus Voyage ՍՊԸ հիմնադրվել է 2002թ. և հանդիսանում է ՀՀ տարածքում գործող ամենաառաջին և խոշարագույն տրանսպորտային ընկերություններից մեկը:

Bus Voyage ընկերության ավտոպարկը համալրված է բացառապես գերմանական արտադրության ժամանակակից և հարմարավետ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և մարդատար ավտոմեքենաներով: Իր գոյության ընթացքում ընկերությունը ձևավորել է արդյունավետ գործընկերական հարաբերություններ հայաստանյան խոշորագույն զբոսաշրջային գործակալությունների հետ և վայելում է վերջիններիս վստահությունը:

Bus Voyage ընկերությունն այսօր առաջարկում է ուղևորափոխադրման ծառայություններ ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ դեպի Վրաստան և ՌԴ քաղաքներ՝ լինելով վերջին ուղղություններով սպասարկող արտոնագրված ուղևորափոխադրող:

Ճշտապահությունը, ճկուն գնային քաղաքականությունը և քաղաքակիրթ սպասարկումը մեր ընկերության այցեքարտերն են: Ընկերության վարորդները աչքի են ընկնում մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և բարեհամբույր ու համբերատար վերաբերմունքով դեպի հաճախորդը: Նրանք աշխատում են համազգեստով, ղեկին չեն ծխում:

Ապահովությունը և հարմարավետությունն են մեր ընկերության նկատմամբ ունեցած վստահության բանաձևը և մեր հաջողության բանալին: