Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթեւի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգեւոր կենտրոն լինելուց, Տաթեւը եղել է նաեւ Սյունաց թագավորության քաղաքական կարեւոր հենակետ: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը եւ անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները: 2010թ բացվեց Տաթևի ճոպանուղին՝ Տաթևերը (Տաթևի թևեր), որը հանդիսանում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին հետադարձ կապով: