ԲԱՍՎՈՅԱԺ

«Բաս Վոյաժ» ընկերությունը ճանաչվել է «Լավագույն տրանսպորտային ընկեություն»

 “Armenia Tourism Awards — 2019″ VI մրցանակաբաշխության շրջանակներում «Բաս Վոյաժ» ընկերությունը ճանաչվել է «Լավագույն տրանսպորտային ընկեություն»: Մրցանակը հանձնեց՝ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ուրազաև Թիմուր Բիբիտալիևիչը:

ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈւԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ

ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈւԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ 9 ԵՐԿԻՐ, 14 ՔԱՂԱՔ, ՈՐԻՑ 8-Ը՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՌԻԳԱ -ՎԻԼՆՅՈՒՍ-ՎԱՐՇԱՎԱ-ԲԵՌԼԻՆ-ՓԱՐԻԶ-ԼԻՈՆ-ՆԻՑՑԱ-ԿԱՆՆ-ՄՈՆԱԿՈ -ՄԻԼԱՆ-ՎԵՐՈՆԱ-ՎԵՆԵՏԻԿ-ՎԻԵՆԱ-ՊՐԱՀԱ Կայացել է Նոյեմբերի 10-28 / 2018թ.

Ուղղությունների վերականգնում դեպի Վրաստանի քաղաքներ

Հունիսի 20-ից մենք  վերսկսում ենք ուղևորությունները դեպի Վրաստանի ծովափնյա քաղաքներ: Ամեն օր ժամը 08:00 և 20:00-ին մեր հարմարավետ ավտոբուսները Մատենադարանի մոտ սպասելու են Ձեզ: Ինչպես միշտ գործում են զեղչեր և բոլոր հաճախորդներին տրվում են բոնուս-քարտեր: Շտապեք դարձնել Ձեր ամառն անմոռանալի: Տեսնել գնացուցակը

ՄԵՆՔ 15 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

Այս տարի լրացավ BUSVOYAGE ընկերության հիմնադրման 15 տարին: 2017թ. դեկտեմբերի 20-ին մեծ շուքով նշվեց ընկերության հոբելյանը: Միջոցառմանը ներկա էին 40 տուրիստական ընկերություններ, 70-ից ավել զբոսավարներ, BUSVOYAGE ընկերության հետ երկար տարիներ համագործակցող ընկերություններ, միջազգային կազմակերպություններ: Միջոցառումն անցավ բազմաթիվ անակնկալներով և հիշարժան պահերով, միջոցառման ընթացքում պատվոգրեր հանձնվեցին BUSVOYAGE ընկերության 2017թ. լավագույն աշխատակիցներին:

Հետևել երթուղուն

Այսուհետ մեր կայքի <<Հետևել երթուղուն>> բաժնում կարող եք օնլայն հետևել Երևան-Մոսկվա և Մոսկվա-Երևան ուղղություններով մեկնող ավտոբուսներին: Դուք առանց զանգ կատարելու քարտեզի վրա կարող եք տեսնել, թե ճանապարհի կոնկրետ որ հատված է հասել Ձեր հարազատը:

Նոր ուղղություններ

BUSVOYAGE ընկերությունը վերականգնում է դեպի Մոսկվա և Վորոնեժ ուղղությունները, ինչպես նաև ավելանում են նոր ուղղություններ. Երևան-Սոչի Երևան-Տուապսե Երևան-Ջուբգա Երևան-Լազարևսկ Երևան-Գորյաչիյ Կլյուչ Մանրամասների համար զանգահարեք կամ գրեք մեզ: