BUSVOYAGE ընկերությունը 2002 թվականից սկսած բացահայտում է Հայաստանը և Արցախը հայերի և օտարերկրյա զբոսաշրջիկների համար՝ նրանց շրջելով տեսարժան վայրերով: Հայաստանի և արտասահմանի առաջատար տուրիստական ընկերությունները մեր ընկերությանն են վստահում ամենաբարդ ու դժվարանցանելի ճանապարհները, որոնք, շնորհիվ մեր հմուտ վարորդների և հարմարավետ տրանսպորտային միջոցների, թվում են հեշտ անցանելի:
Մեզ մոտ կարող եք պատվիրել եվրոպական արտադրության տարբեր չափի մեքենաներ, որոնց մեջ առկա են բարձրախոս, օդափոխության համակարգ, սուրճի ապարատ, սանհանգույց, սառնարան, աուդիո-վիդեո համակարգ և այլն:
Վարորդները փորձառու են, միշտ համազգեստով են, մեքենայի մեջ չեն ծխում, օտար լեզուներից բոլորը տիրապետում են ռուսերենին, մեծամասնությունը նաև անգլերենին:
Բացի ՀՀ և ԼՂՀ տարածքից մենք ցանկության դեպքում տուրեր ենք կազմակերպում նաև Վրաստանում, Ռուսաստանում և ողջ Եվրոպայի տարածքում: