Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Այն Հռոմից մեծ է 29 տարով։ Վանի թագավորության ժամանակներում քաղաք Երևանը (էրեբունին) հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է՝ Հայաստանի պատմության ընթացքում:
Ներկայիս Երևանի` որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են Оպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշարձանը: