ԲԱՍՎՈՅԱԺ

Արցախը անկախ, ինքնիշխան և իրավական պետություն է Անդրկովկասում, որը պատմականորեն հայաբնակ է եղել: Մայրաքաղաքը Ստեփանակերտն է, իսկ մշակութային կենտրոնը՝ Շուշի բերդաքաղաքը:

Իր աշխարհագրական և քաղաքական դիրքով կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ։ Արցախը իր գոյության ընթացքում եղել է բազմաթիվ ճակատամարտերի թատերաբեմ։ Արցախը հայության միջնաբերդն է, առանց որի Հայաստանի սիրտ հանդիսացող Արարատյան երկիրը անհնար կլիներ պաշտպանել:

Հարուստ է Արցախը բարձրարժեք ճարտարապետական հուշարձաններով ու գեղատեսիլ վայրերով՝ Ազոխ, Ամարաս, Բովուրխանավանք, Գանձասար, Գտչավանք, Դադիվանք, Լուսավորիչ, Ծիծեռնավանք, Կանաչ Ժամ, Կաչաղակաբերդ, Հանդաբերդ, Ղազանչեցոց, Մայրաբերդ, Ննգի, Ննգիջան, Շոշկա, Շուշի, Սխտորաշենի չինարի, Տող, Ավետարանոց, Տիգրանակերտ, Ջերմաջուր, Հանդաբերդ (վանք) և այլն: