ԲԱՍՎՈՅԱԺ

Ծաղկաձոր քաղաքը (“Ծաղիկների ձոր”) համարվում է Հայաստանի ամենահայտնի եւ հյուրընկալ վայրերից մեկը: Սա մեր լեռնային երկրի փոքրիկ այն այնկյուններից է, ուր բնության գեղեցկությունն ի հայտ է գալիս իր ամբողջ բազմազանությամբ: Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում, Երեւանից 50 կմ դեպի հյուսիս, Տեղենիս սարի արեւմտյան լանջին, եւ շրջապատված է կուսական անտառներով ու ալպիական մարգագետիններով:

Հետաքրքիր տուրերը դարձնում են Ծաղկաձորը անմոռանալի հանգստի վայր: Ճոպանուղին ձեզ կտանի դեպի ալպիական մարգագետիններ, ձյունապատ սարեր: Մաքուր լեռնային օդ, բազմազան ծաղիկներ, աստղային երկինք, անմոռանալի ձմեռային հանգիստ… Սա այն է, ինչ կարող է առաջարկել ձեզ Ծաղկաձորը: