ԲԱՍՎՈՅԱԺ

Անապան համարվում է ամենահին քաղաք-առողջարանը: Հիմնադրվել է ավելի քան երկու հազար տարի առաջ, սակայն տուրիստական կենտրոն դարձել է 19-րդ դարից: Այսօր էլ Անապան հյուրընկալում է բազմաթիվ տուրիստների աշխարհի և Ռուսաստանի տարբեր ծայրերից:
Անապայի ծովափը վաղուց է հայտնի որպես <<Ռուսաստանի ամենավառ արև>>:Անապայի ծովափի ամենահայտնի հուշարձանը Սպիտակ գլխարկի արձանն է, որի մոտ հարյուրավոր տուրիստներ նկարվում են՝ որպես այստեղ վերադառնալու գրավական: Հայտնի տուրիստական վայրեր են նաև մանկական զվարճանքների այգին, <<Ռուսաստանի դարպասներ>> հուշարձանը, Ուտրիշի դելֆինարիումը՝ բաց ծովի մեջ և այլն: