Դոնի Ռոստովը Ռուսաստանի հարավի և Ռոստովի շրջանի ադմինիստրատիվ կենտրոնն է, հինգ ծովերի նավահանգիստ, մեծ արդյունաբերական, գիտական և մշակութային կենտրոն, տրանսպորտային կարևոր հանգույց:
Քաղաքը հիմնադրվել է 1749թ. Դոն գետի աջ ափին՝ Եկատերինա Պետրովնայի հրամանով, երբ այստեղ կառուցվեց Տեմերնիցյան անցակետը:
Ռոստովը հայտնի է իր տեսարժան վայրերով. Լիվենցովյան ամրոցը, որը հաճախ համեմատում են Տրոյայի հետ, Դոն գետի ափը, Պարամոնյան պահեստները, Սուրբ Աստվածածնի եկեղեցին, <<Դոն-Պարկ>> ակվապարկը, դելֆինարիումը և այլն:

Яндекс.Метрика