Կրեմլը ամրոց է Մոսկվայի կենտրոնում և Մոսկվայի հնագույն մասնիկն է, քաղաքի գլխավոր հասարակական-քաղաքական և պատմամշակութային համալիրը, ՌԴ նախագահի պաշտոնական նստավայրը:
Կրեմլի առաջին շինությունները հիմնվել են դեռևս բրոնզեդարում: Կրեմլի ժամանակակից տեսքը ձևավորվել է 1485-1495թթ Իվան 3-րդ-ի նախաձեռնությամբ, ով քանդեց փայտե շինությունները՝ հրդեհներից խուսափելու համար:
Այժմ Կրեմլի տարածքում գործում են հետևյալ կազմակերպությունները. ՌԴ նախագահի պաշտոնական աշխատասենյակը, պաշտոնական արարողակարգերի համար նախատեսված Կրեմլյան մեծ պալատը, Կրեմլյան պետական պալատը, ռուս ուղղափառ եկեղեցիներ, համերգասրահներ և այլն:

Яндекс.Метрика