Հյուսիսային Կովկասի հենց սրտում, Սև և Կասպից ծովերից հավասարաչափ հեռավորության վրա է գտնվում այս յուրօրինակ տեղանքը՝ Մինվոդի քաղաքը: Ճանապարհորդները այն անվանել են <<Փոքր Շվեյցարիա>>, <<Քարերի կղզի>> և այլն:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ 20 միլիոն տարի առաջ, երբ տեղի ունեցան Էլբրուս լեռան հրաբխային ժայթքումները, ձևավորվեցին տասնյոթ սարեր և Մինվոդիի սարերը նույնպես այդ հրաբխային գործողությունների արդյունքն են:
Ա.Ս. Պուշկինը եղբորը գրած իր նամակում ասում է, որ զղջում է, որ եղբայրը իր հետ չէ և չի տեսնում այս հրաշք սարերը, որոնց սառցե գագաթները արևի տակ հիշեցնում են բազմերանգ անշարժ ամպեր:
Փոքր տարածքի վրա կենտրոնացած են հանքային ջրերի ավելի քան 100 աղբյուրներ՝ իրենց 13 տարատեսակներով: Հայտնի է նաև Տամբուկան լճի առողջարար ցեխը:

Яндекс.Метрика