Բաթումիի բուսաբանական այգին աշխարհի ամենամեծ բուսաբանական այգիներից մեկն է, որտեղ հավաքված են բույսերի ամենագեղեցիկ և եզակի տեսակները: Հիմնադրվել է 1880թ ռուս գիտնական Անդրեյ Կրասնովի կողմից, իսկ այցելուների համար բաց է եղել 1912թ-ից սկսած: Այսօր 110 հեկտար տարածության վրա տեղակայված են բույսերի ավելի քան 5000 տեսակներ: Այս այգին ստեղծվել է Սեմիրամիդայի հայտնի այգու սկզբունքով և աստիճաններով իջնում է մինչև Սև ծովի ափը: Ամենավերևում աճում են հիմալայան տեսակի բույսերը (կիպարիս, բարբարիս և այլն), ամենաներքևում աճում են միջերկրածովյան բույսերը (արմավենի, հաճարի, դափնի և այլն), իսկ մեջտեղում՝ նորզելանդական, ավստրալական, հյուսիսամերիկյան բույսերը, ինչպես նաև ճապոնական այգին, մեքսիկական և մերձարևադարձային բույսերը: