ԲԱՍՎՈՅԱԺ

Այգին տեղակայված է Քոբուլեթիից քիչ հեռու՝ Ուրեկիի մոտ: Թարգմանաբար Ցինցինատելա նշանակում է «լուսատտիկ»: Այգին աշխատանքը սկսում է ուշ երեկոյան՝ մութն ընկնելուց հետո, և ամեն ինչ գտնվում է լույսերի և շարժման մեջ՝ ամբողջովին համապատասխանելով իր անվանմանը: Մեծ թե փոքր այստեղ կարող են գտնել իրենց հարմար ատրակցիոնը: Տարածքում շատ են նստարանները, որտեղ նստելով ժամերով կարելի է հիանալ շրջապատող բնությամբ: