Սելիմի կամ Օրբելյանների իջևանատունը գտնվում է Սելիմ լեռան վրա (ծովի մակերևույթից բարձր է 2410մ)։
Վարդենյաց լեռնանցքում գտնվող 14-րդ դարի այս քարավանատունը որպես իջևանատուն է ծառայել Մետաքսի ճանապարհի Հայաստանով անցնող առևտրականների համար։
Կառուցվել է 1332 թվականին իշխան Չեսար Օրբելյանի կողմից։ Միջնադարյան Հայաստանի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություն է և ունի պատմաճարտարապետական արժեք։
Երկարությունը 35,5մ է, տարածքը՝ 298 քառ.մ։ Ունի եռանավ դահլիճ՝ 7 զույգ մույթերով, բաժանված միջին և կողային նավերի, միակտոր քարե ջրավազան։ Մույթերի միջև կառուցված են մսուրները՝ 64 ձիերի համար։ Վերջում կան 2 փոքրիկ սենյակներ՝ հյուրերի համար։
Շքամուտքի երկու կողմից տեղադրված են կենդանիների պատկերներ՝ Օրբելյանների իշխանական տան զինանշաններ, արևելյան մասում՝ ցուլ, արևմտյան մասում՝ մարդու դեմքով առյուծ՝ թագը գլխին, որի վրա օձ է հարձակվում։
Սելիմի քարավանատունը ավերվել է 15-16-րդ դարերում, հիմնովին նորոգվել է 1956-1959 թվականներին։