Սոչին Սև ծովի ափին գտնվող գլխավոր հանգստավայրն է, Ռուսաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը, ուր տարեկան այցելում են միլիոնավոր տուրիստներ:
Քաղաքն ունի շատ հին պատմություն՝ սկսած անտիկ շրջանից. դրա մասին են վկայում տարածքի հնագիտական պեղումները:
Քաղաքը երեք կողմերից շրջապատված է սարերով, որոնք պաշտպանում են սառը քամիներից և պահպանում են ջերմությունը: Իսկ մյուս կողմում Սև ծովն է, որը, տաքանալով ամռանը, ամբողջ ձմեռ արձակում է ջերմություն: Սոչիի տեսարժան վայրերը չեն սահմանափակվում սարերով և ձորերով. այնտեղ է գտնվում ահռելի մեծության Օլիմպիական այգին, ինչը դարձել է զբոսաշրջիկների սիրելի վայր:

Яндекс.Метрика